ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի տաղավարը` Վենետիկի բիենալեի ճարտարապետական ցուցահանդեսում

Հայաստանի տաղավարը` Վենետիկի բիենալեի ճարտարապետական ցուցահանդեսում
19.05.2016 | 13:29

«Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարը, տեղակայված լինելով Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում, հանրությանը կներկայանա որպես Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա: Հայաստանյան տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 16:00-ին:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:


«Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր, մարդկային գործունեության արդյունքում Հայաստանում փոխվում է կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը»,- նշում է համադրող Սարհատ Պետրոսյանն իր համադրողական տեքստում: Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը, հանձին՝ Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «ՈՒրբանլաբ Երևան» կազմակերպության հետ։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ